Վեբ Կայքերի Պատրաստում

Ոչ միայն դուք եք մեզ ընտրում, այլ նաև մենք Ձեզ: Մենք ընտրում ենք միայն ամբիցիոզ և նպատակային պրոյեկտները, որպեսզի միասին ուրախանանք ընդհանուր ձեռբերումների համար:

NMLAB

Կայքերի ստեղծումը հանդիսանում է մեր ընկերության աշխատանքի առանցքային առանձնահատկությունը: 30-ից ավելի ավարտված նախագծեր և մշակումներ իրականացնող աշխատակիցների սեփական հաստիքակազմ: Մեր խնդիրը ինտերնետ-ռեսուրսների ստեղծումն է, վեբ-մշակման հետ կապված լուծումների հայտնաբերումը` բիզնեսի ամենատարբեր ոլորտների համար: Մեզ հետ համագործակցող պատվիրատուների մեծ մասը, նման ծառայությունների կարիք ունենալիս, կրկին դիմում են մեզ: Մեր հիմնական նպատակը բացարձակապես ցանկացած տեսակի ծառայությունների մատուցումն է վեբ-տեխնոլոգիաների ոլորտում:

Մեր Ծառայությունները

Կայքերի մշակում, վերափոխում և վերակառուցում (կայքերի ռեդիզայն, ռեինժենիրինգ, զարգացում):

Մեր դիզայներները և ծրագրավորողները աշխատում են ամերիկյան, ռուսական և եվրոպական մի շարք պրոյեկտների վրա և մենք վստահեցնում ենք, որ եվրոպական թրենդները մեզ են հասնում վայրկենական, այլ ոչ թե տարիների ընթացքում...

Կայքի հիմնական նպատակն է կարճ ժամանակում այցելուին տալ մաքսիմում ինֆորմացիա:

Հաճախորդը չպետք է ժամանակ կորցնի կառավարման էլեմենտները փնտրելու վրա, դա կարող է կայքից հիասթափվելու պատճառ դառնալ: Մեր կողմից ստեղծված կայքի դիզայնը մտածված է և ծառայում է այցելուի հարմարավետությանը:

Ցանկացած բարդությամբ վեբ կայքեր (բիզնես, գրասենյակային, անձնական, գովազդային, տուրիստական և այլ թեմաներով)...

Աշխատանքները կատարում ենք սեղմ և սահմանված ժամկետներում, մատչելի գներով, յուրաքանչյուր պատվիրատուին ցուցաբերում ենք առանձնահատուկ մոտեցում, նախնական տալիս ենք պատվիրատուի պահանջներին բավարարող մի քանի տարբերակով մեր դիզայներների կողմից մշակած էսքիզներ...

Կայքերի, ինտերնետային բիզնեսի ծրագրերի պատրաստում և առցանց-խանութների մշակում զրոյից:

Մեր առաջարկը նրանց համար է ովքեր ցանկանում են ունենալ որակյալ կայք և առանց մեր մասնագետների օգնության կառավարել կայքը, չկատարելով մեծ ներդրումներ:

Տեղեկատվական այս դարում անհնար է պատկերացնել բիզնեսի մի ոլորտ, որը կարող է շահավետ աշխատել առանց համացանցում իր այցեքարտն ունենալու:

Գեղեցիկ և խելացի պատրաստված վեբ կայքը կօգնի ընդլայնել Ձեր բիզնեսը, ձեռք բերել նոր հաճախորդներ, ներկայացնել արտադրանքը համայն աշխարհին:

Եթե պատվիրատուն կայքերից հետադարձ կապ և կապիտալի վերադարձ է տեսնում, ապա՝ համակարգայնորեն զարգացնում է իր նախագիծը:

Մեզ մոտ կայքերի պատրաստումը ենթադրում է մի քանի կարևոր առանձին ծառայություններ, որոնք կայքերի ծրագրավորման հասկացության մեջ չեն մտնում, բայց մեծ նշանակություն ունեն համացանցում բիզնեսի առաջխաղացման համար...

Պորտֆոլիո

Ընկերությունն իր հաճախորդներին է առաջարկում վեբ-ծրագրավորման համալիր ծառայություններ առանց միջնորդների (և ֆրիլանսերների)՝ կայքերի պատրաստում և առաջխաղացում, լենդինգների առցանց-խանութների, օնլայն բիզնեսի ծրագրերի և CRM համակարգի մշակում։ Կայքերի պատվիրատուները մեզ մոտ ստանում են ոչ միայն հեղինակային դիզայն, մասնագիտացված ծրագրավորում, դոմենի գրանցում և հոսթինգ, այլև ռեսուրսի անվճար համալրում, որոնողական օպտիմալացում, առաջնային առաջխաղացում, տեխնիկական սպասարկում, կայքի կառավարման ուսուցում, կոնտեքստային գովազդի կարգավորումներ և ուղեկցում։

Ինչու՞ աշխատել մեզ հետ
Միայն ամբիցիոզ պրոեյկտներ
24/7 սպասարկում
Ինդիվիդուալ մոտեցում
Նորարար տեխնոլոգիաների կիրառում
Անվճար խորհրդատվություն
Անվճար աուդիտ և հաշվետվություն
Ձեր պրոյեկտը դա մեր հպարտությունն է և հայելին
Սպասարկման բարձր մակարդակ
Մենք միշտ կապի մեջ ենք
+37495255155 +37494976532
info@nmlab.am
ք. Երևան, Կորյունի 19Ա.